13:38  ,  27 սեպտեմբերի, 2014

Հայաստանի թիմը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչ Վազգեն  Բադալյանի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ից Ծաղկաձորում կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 17-ից 26-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում Հավաքին մասնակցում է 13 բռնցքամարտիկ, հաղորդում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Վազգեն Բադալյանի տրամադրության տակ են 49 կգ քաշայիններ Արթուր Հովհաննիսյանն ու Ալեն Դանիելյանը: 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 56 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Սպարտակ Թամարյանը: 60 կգ քաշայիններ Ժորա Համազարյանն ու Սամվել Մելիքյանը: 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը եւ գերծանր քաշայիններ Գնել Մուրադյանն ու Արամ Աբրահամյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում