12:31  ,  26 սեպտեմբերի, 2014

Արթուր Սարկիսովը վերսկսել է մարզվել ընդհանուր խմբում (ֆոտո)

Նիժնի Նովգորոդի «Վոլգան» պատրաստվում է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրի հանդիպմանը: Մրցակիցը կլինի «ԲԿԱ-Էներգիան»: «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի վնասվածքը թեթեւ է եղել, եւ նա արդեն վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում, հաղորդում է ռուսական ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ 11-րդ տուրում Արթուր Սարկիսովը գոլ խփեց «Լուչ Էներգիային» եւ վաստակեց 11 մետրանոցի իրավունք, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց արդեն առաջին խաղակեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս