14:33  ,  22 սեպտեմբերի, 2014

Խեդիրան ձմռանը կմիանա «Արսենալին»

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»։

Caught Offside-ի համաձայն՝ անգլիական ակումբը պայմանավորվել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Խեդիրային գնելու համար «Արսենալը» կվճարի 15 միլիոն եվրո։ Բացի այդ, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 30 միլիոն ֆունտ ստերլինգ կստանա ձմռանը տրանսֆերներ իրականացնելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Սամի Խեդիրան 2 խաղ է անցկացրել Արքայական ակումբի կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում