13:18  ,  22 սեպտեմբերի, 2014

Թերի. Տարօրինակ էր Լեմպարդին տեսնել «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով

Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո անդրադարձել է անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին, ում գոլը մանչեսթերցիներին փրկեց պարտությունից:

«Ֆրենկի դեմ խաղալն ու նրան «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով տեսնելը տարօրինակ էր: Մեր երկրպագուները ֆանտաստիկ ընդունելություն էին կազմակերպել նրա համար: հուսով եմ՝ նույնը կլինի նաեւ «Ստեմֆորդ Բրիջում»: Լեմպսն իսկական լեգենդ է, եւ «Չելսին» միշտ կհիշի նրան»,- Թերիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ խաղում Լեմպարդը փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին, իսկ 7 րոպե անց գրավեց իր նախկին ակումբի դարպասը: 36-ամյա անգլիացին «Չելսիում» խաղացել է 14 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում