09:56  ,  22 սեպտեմբերի, 2014

Գոլից հետո «Ռոմայի» հարձակվողը մոտեցել է առաջին անգամ ստադիոն եկած տատիկին (ֆոտո)

«Ռոմայի» հարձակվող Ալեսանդրո Ֆլորենցին, գոլի հեղինակ դառնալով «Կալյարիի» դեմ իտալական A Սերիայի երրորդ տուրի խաղում, մոտեցել է տրիբունայում գտնվող տատիկին, ով առաջին անգամ էր եկել ստադիոն: Գոլն այդ կերպ տոնելու համար Ֆլորենցին ստացել է դեղին քարտ:

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տատիկը Հռոմի «Օլիմպիոկո» ստադիոն էր եկել այն պայմանով, որ իր թոռնիկն անպայման պետք է գոլ խփի այդ խաղում:

Հիշեցնենք, որ «Ռոման» Ֆլորենցիի ու իտալացի հարձակվող Մատիա Դեստրոյի գոլերի շնորհիվ առավելության հասավ 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում