00:10  ,  22 սեպտեմբերի, 2014

16-ամյա թենիսիստուհին ուշագնաց է եղել մրցախաղի ժամանակ (ֆոտո)

Չինուհի Սյու Շիլինը չի կարողացել ավարտել Էլիսոն Ռիսկեի դեմ թենիսի կանանց Ուհանի մրցաշարի առաջին փուլի մրցախաղը:

Երրորդ սեթում, երբ ընթանում էր թայ-բրեյքը, 16-ամյա չինուհին ուշագնաց է եղել՝ ընկնելով կորտի հատակին: Դրանից հետո մրցախաղը դադարեցվել է, իսկ Շիլինին կորտից հեռացրել են պատգարակով: Նրա մոտ ախտորոշվել է արեւային հարված, հայտնում է BenRothenberg-ը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում