«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն ամենաուժեղն էր Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Մեծ Մրցանակի որակավորման փուլում: Հեմիլթոնի գերմանացի թիմակից Նիկո Ռոզբերգը երկրորդն էր, իսկ «Ռեդ Բուլի» ավստրալացի ավտոարշավորդ Դանիել Ռիկյարդոն եզրափակեց եռյակը:
Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը գրավեց չորրորդ տեղը, իսկ իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն՝ 5-րդ:
Սինգապուրի Մեծ մրցանակ
1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 1:45,681
2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») - 1:45,688
3. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») - 1:45,854
4. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») - 1:45,902
5. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») - 1:45,907
6. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») - 1:46,000
7. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») - 1:46,170
8. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») - 1:46,187
9. Կեւին Մագնուսեն («Մաքլարեն») - 1:46,250
10. Դանիել Կվյատ («Տորո Ռոսո») - 1:47,362
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում