Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի վերջին՝ 7-րդ տուրում առաջատար Երեւանի «Ուլիսը» Գյումրիում 2:1 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ, իսկ գործող չեմպիոն «Բանանցը» սլովակ հարձակվող Ֆիլիպ Սերեչինի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:
«Ուլիսից» առաջին խաղակեսում աչքի ընկան վրացի կիսապաշտպաններ Զամիր Ջանաշիան ու Գիորգի Խուբուան: 71-րդ րոպեին հյուրերի պաշտպան Սլոբոդան Լալիչը դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն գյումրեցիներին չհաջողվեց նաեւ խուսափել պարտությունից: «Ուլիսն» առաջնությունում բաց է թողել 2 գոլ, երկուսն էլ՝ ինքնագոլի տեսքով:
«Ուլիսը» 19 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ դարձավ առաջին շրջանի հաղթող: Չորրորդ տեղում գտնվող «Շիրակն» ունի 9 միավոր, իսկ «Բանանցը» եւ «Ալաշկերտը»՝ 7-ական:
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Շիրակ» - «Ուլիս»՝ 1:2
Սլոբոդան Լալիչ, 71 (ինքնագոլ) – Զամիր Ջանաշիա, 12, Գիորգի Խուբուա, 20
«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 1:0
Ֆիլիպ Սերեչին, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում