00:25  ,  20 սեպտեմբերի, 2014

«Բորդոն»՝ Ֆրանսիայի առաջնության առաջատար

«Բորդո» - «Էվիան» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրը: 2:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Բորդոն» վաստակեց 13 միավոր եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկու միավոր է հետ հինգ հանդիպում անցկացրած «Լիլը»: 10-ական միավոր ունեն «Մարսելն» ու «Սենտ Էթյենը»:

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բորդո» - «Էվիան»՝ 2:1

Դիեգո Ռոլան, 19, Վահբի Հազրի, 56 - Ելցին Տեհեդա, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով