19:29  ,  18 սեպտեմբերի, 2014

Շումախերի բուժման շաբաթական ծախսը 100 հազար ֆունտ է

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի բուժման եւ վերականգնման շաբաթական ծախսը կազմում է 100 հազար ֆունտ ստերլինգ, գրում է բրիտանական Mirror-ը: Լեգենդար մարզիկը հիվանդանոցից տեղափոխվել է սեփական առանձնատուն, որի տարածքում կառուցվել է փոքր կլինիկա 15 մասնագետներով: Նշված 100 հազար ֆունտի մեջ մտնում է բուժման եւ դեղորայքների արժեքը, բժիշկների վարձատրության եւ բժշկական սարքավորումների վարձակալության ծախսերը:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում գլխուղեղի վնասվածք ստանալուց եւ կոմայում հայտնվելուց հետո Շումախերը հիվանդանոցում մնաց 8 ամիս: Նա հիվանդանոցից տեղափոխվել է Շվեյցարիայի Գլանդ քաղաքում գտնվող իր առանձնատուն սեպտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում