Կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել ակումբի հիմնական մարզադաշտն անվանել նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի անունով, գրում է Mundo Depoortivo-ն։
Այսպիսով, այն ստացել է Campo de Entrenamiento Tito Vilanova անվանումը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլանովայի անունը կարող է ստանալ «Բարսելոնայի» երկրորդ թիմի ստադիոնը։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը մահացել էր ապրիլին երկարատեւ քաղցկեղային հիվանդությունից հետո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում