09:50  ,  16 սեպտեմբերի, 2014

Մոուրինյո. Վստահեցի Ռոնալդուին, սակայն նա չգրավեց «Բավարիայի» դարպասը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով այժմ աշխատում է Լոնդոնի «Չելսիում», քննադատել է Արքայական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Պորտուգալացի մասնագետը հիշել է Չեմպիոնների լիգայի 2011-2012 մրցաշրջանը, երբ իսպանական ակումբը կիսաեզրափակիչում 11 մետրանոցներով պարտվեց Մյունխենի «Բավարիային»։ 

«Շատ ցավալի է պարտվել կիսաեզրափակիչում, երբ հաջող չի խաղում 11 մետրանոցի լավագույն գիտակը։ Խաղաղող, ում վստահում ես եւ թույլ ես տալիս հարվածել առաջինը։ Եւ նա չի կարողանում հաջող հարվածել։ Այդ հիասթափությունը չի անցնում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում