20:51  ,  15 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Գերմանիայի առաջնության երրորդ տուրի՝ «Ֆրայբուրգի» դեմ խաղում։

Մխիթարյանը կատարել է 4 հարված, որից մեկը դիպուկ է եղել։ Հենրիխը կատարել է 53 փոխանցում՝ 74 տոկոս ճշգրտությամբ։ Նա մեկ անգամ շրջանցել է մրցակցին, երեք անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում։ 25-ամյա կիսապաշտպանը երկու խախտում է թույլ տվել։ Արդյունքում նա ստացել է 7.5 գնահատականը՝ զիջելով միայն կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսին (8.69)։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել էր 3։1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում