Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Ռենի» հետ՝ 1:1: Հուրերից հաշիվն առաջին խաղակեսում բացեց ֆրանսիացի պաշտպան Զումանա Կամարան, ում գոլին «Ռենն» ընդմիջումից հետո պատասխանեց 22-ամյա հարձակվող Պոլ-Ջորջ Նտեպի դիպուկ հարվածով:
ՊՍԺ-ն հավաքել է 9 միավոր եւ մեկ միավոր զիջում է առաջատար «Բորդոյին», որն այս տուրում մրցելու է «Գենգամի» հետ:
Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ռեն» - ՊՍԺ՝ 1:1
Պոլ-Ջորջ Նտեպ, 55 – Զումանա Կամարա, 43
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում