20:49  ,  13 սեպտեմբերի, 2014

ՊՍԺ-ն չպահպանեց հաղթական հաշիվը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Ռենի» հետ՝ 1:1: Հուրերից հաշիվն առաջին խաղակեսում բացեց ֆրանսիացի պաշտպան Զումանա Կամարան, ում գոլին «Ռենն» ընդմիջումից հետո պատասխանեց 22-ամյա հարձակվող Պոլ-Ջորջ Նտեպի դիպուկ հարվածով:

ՊՍԺ-ն հավաքել է 9 միավոր եւ մեկ միավոր զիջում է առաջատար «Բորդոյին», որն այս տուրում մրցելու է «Գենգամի» հետ: 

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 1:1

Պոլ-Ջորջ Նտեպ, 55 – Զումանա Կամարա, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում