Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մաթյե Վալբուենան արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մոսկվայի «Դինամոյի» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» միջեւ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղում:
Դինամոյականների նորեկը 18-րդ րոպեին բացեց հաշիվը, սակայն պետերբուրգցիներն այդ խաղում տարան կամային հաղթանակ՝ 3:2: «Դինամոյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում