10:57  ,  13 սեպտեմբերի, 2014

«Աթլետիկոյի» նախագահ. Նրանք, ովքեր մեզ մեղադրում են կոպիտ խաղի մեջ, խաբեբա տականքներ են

Որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել, որ մենք չափազանց կոպիտ ենք խաղում, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն՝ պատասխանելով իսպանական որոշ լրատվամիջոցների քննադատությանը։

«Կխնդրեմ այդ լրագրողներին ասել մեկ ֆուտբոլիստի անուն, ով մեր թիմից որակազրկվել է 9 խաղով։ Չի կարելի հիմարություն խոսել։ Այն «կեղտոտ ֆուտբոլի» համար, որի մեջ մեզ մեղադրում են, կարելի է մեղադրել նաեւ «Ռեալին», «Բարսելոնային», «Կորդոբային»... Նրանք, ովքեր քննադատում են մեզ, խաբեբա տականքներ են»,- Սերեսոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Աթլետիկո» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English