00:38  ,  10 սեպտեմբերի, 2014

Եվրո-2016. Իտալիան հաղթեց, Հոլանդիան ու թուրքերը պարտվեցին, Բեյլի հաղթական դուբլը

Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին տուրում իտալացիները հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասան Նորվեգիայի հավաքականի նկատմամբ, իսկ հոլանդացիները Պրահայում 1:2 հաշվով պարտվեցին Չեխիայի թիմին, որը հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում:

Ուելսի հավաքականը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի դուբլի շնորհիվ հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անդորրայի նկատմամբ, իսկ թուրքերը 3 անպատասխան գոլ բաց թողեցին Իսլանդիայում:

Անդորրայի հավաքականը պաշտնական խաղում նախորդ անգամ գոլ խփել էր 4 տարի առաջ՝ 2010-ի սեպտեմբերի 7-ին գրավելով իռլանդացիների դարպասը: 

Եվրո-2016, ընտրական մրցաշար, առաջին տուր

A խումբ

Չեխիա - Հոլանդիա՝ 2:1

Բորեկ Դոցկալ, 21, Վոցլավ Պիլարժ, 90+1 – Ստեֆան դե Ֆրեյ, 51

Իսլանդիա - Թուրքիա՝ 3:0

Ջոն Բոդվարսոն, 18, Գիլֆի Սիգուրդսոն, 76, Կոլբեյն Սիգթորսոն, 77

Հեռացում՝ Օմեր Տոպրակ, 59 (Թուրքիա)  

H խումբ

Նորվեգիա - Իտալիա՝ 0:2

Սիմոնե Զազա, 16, Լեոնարդո Բոնուչի, 62

Խորվաթիա - Մալթա՝ 2:0

Լուկա Մոդրիչ, 46, Անդրեյ Կրամարիկ, 81

Հեռացում՝ Ստիվ Բորգ, 31 (Մալթա)   

B խումբ

Անդորրա - Ուելս՝ 1:2

Իլդեֆոնս Լիմա, 6 (11մ.) – Գարեթ Բեյլ, 22, 83

Բոսնիա եւ Հերցոգովինա - Կիպրոս՝ 1:2

Վեդադ Իբիշեւիչ, 6 – Դեմետրիս Կրիստոֆի, 45, 73 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով