15:56  ,  5 սեպտեմբերի, 2014

Լեոնիդ Ֆեդուն. «Սպարտակը» կախվածություն ուներ Յուրա Մովսիսյանից

Նախորդ մրցաշրջանում կախվածություն ունեինք Մովսիսյանից, քանի որ նա եզրափակում էր գրեթե բոլոր գրոհները։ Այդպես էր կառուցվում խաղը, ասել է Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը՝ խոսելով Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին։

«Եթե թիմում կա այսպիսի հարձակվող, դա շատ լավ է։ Մովսիսյանի ապաքինումից հետո երկու լիարժեք հարձակվող կունենանք՝ Ռուսաստանի առաջնության երկու լավագույն ռմբարկուները։

Կան ֆուտբոլիստներ, ովքեր պետք է իրացնեն թիմի գործադրած ջանքերը։ Եթե թիմում կա Ձյուբայի նման ֆուտբոլիստ, ապա դա նույնպես շատ լավ է։ «Լիվերպուլը» կախվածություն ուներ Սուարեսից, սակայն առանց նրա դա նույնպես լավ թիմ է։

Ռոման Շիրոկովը մեծ պրոֆեսիոնալ է։ Նա իր աշխատանքով օրինակ է ծառայում Մովսիսյանի համար»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է Rsport-ը։

Ավելի վաղ ռուսական ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա երկու շաբաթից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում