22:33  ,  3 սեպտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականը պարտվում է Ռիգայում (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցում է լատվիացիների հետ եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է նվազագույն հաշվով:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ընթացող խաղի միակ գոլը խփել է կիպրոսյան «Անարտոսիսի» հարձակվող Վալերի Շաբալան, ով աչքի է ընկել 16-րդ րոպեին:

Մեկնարկային 45 րոպեներին Հայաստանի հավաքականն ուներ ոչ մեծ խաղային եւ տարածքային առավելություն, սակայն գոլ բաց թողեց լիտվացիների առաջին գրոհի ժամանակ: Բաց թողած գոլից հետո Բեռնար Շալանդի թիմն ավելացրեց առջեւի գծում եւ կարող էր ոչ միայն խփել պատասխան գոլը, այլեւ առաջ անցնել հաշվի մեջ: Հյուրերի կազմում 3 գոլային պահ կորցրեց հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Հայաստանի թիմը խաղում է 5 պաշտպաններով, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում Հենրիխ Մխիթարյանն է, ով երբեմն ստիպված է լինում նահանջել կենտրոն: Ընդմիջում է:

Սա Հայաստանի հավաքականի վերջին ընկերական խաղն է Եվրո-2016-ի ընտրական փուլից առաջ:

Ընկերական խաղ, Ռիգա, առաջին խաղակես

Լատվիա - Հայաստան՝ 1:0

Վալերի Շաբալա, 16

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան, Ռումյան Հովսեփյան, Կամո Հովհաննիսյան, Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, 22. Էդգար Մանուչարյան:

Լատվիա. Ալեքսանդր Կոլինկո («Բալթիկա»), Վլադիսլավ Գաբովս («Սկոնտո»), Նաուրիս Բուլվից («Արաու»), Կասպարս Գորկաս (առանց ակումբի), Վիտալի Մակսիմենկո («Բրայթոն») Օլեգ Լայզանս («Ենիսեյ»), Արտիս Լազդինս («Ելգավա»), Արթուր Զյուզնին («Բալթիկա»), Անդրեյ Կովալով («Դաչիա»), Վալերի Սաբալա («Անարտոսիս»), Արտյոմ Ռուդնեւ («Համբուրգ»):

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում