21:17  ,  3 սեպտեմբերի, 2014

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվում է իսլանդացիներին (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղում մրցում է իսլանդացիների հետ եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է նվազագույն հաշվով: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող խաղում դաշտի տերերը գոլ են խփել 24-րդ րոպեին: Ընդմիջում է:

Հայաստանի թիմը խաղում է հետեւյալ մեկնարկային կազմով. Արթուր Թորոյան («Բանանց»), Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»), Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»), Արամ Շախնազարյան («Բանանց»), Դավիթ Մարիկյան («Շիրակ»), Կարեն Մուրադյան («Շիրակ»), Գոռ Մալաքյան («Ալաշկերտ»), Տիգրան Բարսեղյան («Միկա»), Աղվան Պապիկյան («Ուլիս»), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ»), Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»):

Հանդիպման հեռարձակումը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում