20:50  ,  3 սեպտեմբերի, 2014

Ռուսաստանի հավաքականը չնկատեց ադրբեջանցիներին

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական խաղ անցկացրեց ադրբեջանցիների հետ՝ խփելով 4 անպատասխխան գոլ:

Մերձմոսկովյան «Խիմկի Արենա» ստադիոնում կայացած խաղի սկբնամասում դուբլ ձեւակերպեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը, ով 28 գոլով դարձավ Ռուսաստանի հավաքական պատմության լավագույն ռմբարկուն: Նախորդ ռեկորդը պատկանում էր Վլադիմիր Բեսչաստնիխին, ով ազգային թիմում խփել էր 26 գոլ:

Ընկերական խաղ

Ռուսաստան – Ադրբեջան՝ 4:0

Ալեքսանդր Կերժակով, 8, 11, Սերգեյ Իգնաշեւիչ, 41, Վլադիմիր Գրանատ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում