20:20  ,  3 սեպտեմբերի, 2014

Դել Բոսկեն մտադիր է 19-ամյա Էլ-Հադադիին հրավիրել Իսպանիայի հավաքական

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Մունիր Էլ-Հադադիին ազգային թիմ հրավիրելու հավանականության մասին:

«Առաջին քայլն արված է եւ հիմա նա արդեն հասել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի մակարդակին: Նրա՝ ազգային թիմում հայտնվելուն չենք խոչընդոտի: Բոյան Կրկիչին հրավիրեցինք հավաքական, երբ նա դեռ «Բարսելոնայի» առաջին թիմի նորկներից էր: Դա արեցինք, քանի որ ունեինք պատճառներ: Էլ-Հադադիի դեպքում կվարվենք նույն կերպ»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Mundodeportivo.com-ը:

Հիշեցնենք, որ մարոկկոյական արմատներ ունեցող Էլ-Հադադին այս մրցաշրջանում հանդես է գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում