23:18  ,  3 սեպտեմբերի, 2014

Վան Գալի նվերները Ռունիին (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 2 տրանսֆերներին՝ կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին եւ հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդին:

Ծաղրանկարում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին բերում է նվերների փափեթներ, որոնցում Բլինդն ու Ֆալկաոն են:

Հիշեցնենք, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մանչեսթերցիներն իրականացրել են ռեկորդային՝ 150 միլիոն ֆունտ ստերլինգի տրանսֆեր: Լուի վան Գալի թիմը գնեց Անխել Դի Մարիային («Ռեալ» - 59,7 միլիոն ֆունտ), Անդեր Հերերային («Աթլետիկ» - 29), Լյուկ Շոուին («Սաութհեմփթոն» - 27), Մարկոս Ռոխոյին («Սպորտինգ» - 16), Դեյլի Բլինդին («Այաքս» -14) եւ վարձակալել է Ռադամել Ֆալկաոյին («Մոնակո» - 6):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում