19:38  ,  3 սեպտեմբերի, 2014

Կերժակովը` Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը դարձավ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Ադրբեջանի հավաքականի դեմ ընկերական խաղում 31-ամյա Կերժակովը դարձավ դուբլի հեղինակ՝ ազգային թիմում գոլերի քանակը հասցնելով 28-ի:

Մինչեւ այս Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն Վլադիմիր Բեսչաստնիխն էր, ով ազգային թիմում խփել է 26 գոլ:

Ռուսաստան – Ադրբեջան խաղի առաջին խաղակեսից հետո ռուսները հաղթում են 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում