17:33  ,  3 սեպտեմբերի, 2014

Ուսեյն Բոլթ. Մանկական տարիքում պետք է ընտրեի աթլետիկայի եւ կրիկետի միջեւ

6-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը պատմել է, որ մանկական տարիքում աթլետիկայի փոխարեն կարող էր ընտրել կրիկետը:

«Մանկուց դիտել եմ կրիկետ եւ այդ մարզաձեւի ֆանատ էի: Երբ ընդունվեցի դպրոց, ունեի 2 տարբերակ՝ աթլետիկա կամ կրիկետ: Աթլետիկան անհատական մարզաձեւ է, այդ պատճառով ընտրեցի այն: Այստեղ ամեն բան պարզ է, պարզապես պետք է արագ վազել:  

Կարիերաս ավարտելուց առաջ ցանկանում եմ 200 մետրը վազել 19 վայրկյանում. դա իմ նպատական է: 15 տարեկանից վազում եմ 200 մետր, որն իմ սիրելի վազքատարածությունն է»,- ջամայկացի արագավազորդի խոսքը մեջբերում է  The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Ուսեյն Բոլթը 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում