15:08  ,  3 սեպտեմբերի, 2014

«Ռեալի» նախագահը դժգոհ է Ռոնալդուի վերջին մեկնաբանություններից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, ով ավելի վաղ հայտարարել էր, որ չի կարող Արքայական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին ասել այն, ինչ մտածում է։

Mundo Deportivo-ի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստը չէր ցանկանում, որ թիմից հեռանան արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան եւ իսպանացի Խաբի Ալոնսոն, սակայն մադրիդցիների ղեկավարությունը չի ցանկացել լսել նրան։

Հատկանշական է, որ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում՝ «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունից հետո Պերեսը չի այցելել «Ռեալի» հանդերձարան, ինչպես անում էր ավելի վաղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում