12:37  ,  3 սեպտեմբերի, 2014

Մարիան Պախար. Գոհ եմ, որ մրցելու ենք Հայաստանի հավաքականի հետ

Ընդգրկվել ենք շատ բարդ խմբում։ Խնդիր ունենք խմբում գրավել երրորդ տեղը եւ վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի, ասել է ֆուտբոլի Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարիան Պախարը։ Լատվիացի մասնագետն անդրադարձել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հետ սեպտեմբերի 3-ին կայանալիք ընկերական խաղին։

«Գոհ եմ, որ մրցելու ենք Հայաստանի հավաքականի դեմ։ Դա լավ հնարավորություն է նախապատրաստվելու Ղազախստանի հետ հանդիպմանը։  

Շատ բարդ է ընտրություն կատարել ֆուտբոլիստների միջեւ, ովքեր պետք է փոխարինեն վնասվածք ունեցողներին։ Իմ կարծիքով՝ նրանք բոլորն էլ ուժեղ խաղացողներ են։ Գտնում եմ, որ լավ հարձակվողներ ունենք։ Չգիտեմ, թե նրանցից ով խաղադաշտ դուրս կգա»,- Պախարի խոսքը մեջբերում է onenilup.com-ը։

Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում