12:08  ,  3 սեպտեմբերի, 2014

Վատցկե. Ռոյսը եւ Կագավան կարող են խաղալ միասին

Մարկոն տեսնում է, թե որ ուղղությամբ ենք շարժվում, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն՝ հերքելով Գերմանիայի հավաքականի կիսապաշպան Մարկո Ռոյսին տրանսֆերի հանելու մասին տեղեկությունները։

«Ռոյսը եւ Կագավան կարող են միասին խաղադաշտ դուրս գալ եւ գերազանց ֆուտբոլ ցուցադրել։ Կիսապաշտպանությունում  ունենք դինամիկայի, փորձի եւ վստահության հիանալի համադրություն»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sport1-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 8 միլիոն եվրոյով վերադարձրեց ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում