11:26  ,  3 սեպտեմբերի, 2014

Երկրպագուները կարծում են, որ «Ռեալը» թուլացել է

Իսպանական AS պարբերականը կատարել է հարցում` պարզելու երկրպագուների կարծիքը Մադրիդի «Ռեալի» մասին։

Հարցմանը մասնակցել են 16 հազար երկրպագուներ, որոնց 79 տոկոսը կարծում է, որ իսպանական ակումբի ներկայիս կազմն ավելի թույլ է, քան նախորդ մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ «Ռեալից» ամռանը հեռացել են արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, դարպասապահ Դիեգո Լոպեսը եւ հարձակվող Ալվարո Մորատան։ Արքայական ակումբը համալրել են գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, կոլումբացի Խամես Ռոդրիգեսը, կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը եւ մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում