11:13  ,  3 սեպտեմբերի, 2014

Լատվիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը

Սեպտեմբերի 3-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում կհյուրընկալվի Լատվիայի թիմին։

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականին։ Բեռնար Շալանդի թիմի հաղթանակն ունի 2.42, իսկ տանտերերինը՝ 2.78 գործակից։ Ոչ ոքին գնահատվում է 3.2 գործակցով։

Լատվիա - Հայաստանը խաղը կկայանա «Սկոնտո» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։

Հիշեցնենք, որ հանդիպումը կսպասարկի լիտվական մրցավարական բրիգադը՝ Գեդիմինաս Մաժեյկայի գլխավորությամբ։

Ընկերական խաղեր

Ռուսաստան - Ադրբեջան՝ 19։00 (1,18-6-14)

Ուկրաինա - Մոլդովա՝ 21։00 (1.26-5.3-9.8)

Դանիա - Թուրքիա՝ 22։45 (2.08-3.1-3.5)

Չեխիա - ԱՄՆ՝ 22։15 (1.96-3.25-3.75)

Գերմանիա - Արգենտինա՝ 22։45 (1.84-3.45-3.95)

Անգլիա - Նորվեգիա՝ 23։00 (1.42-4.1-7.4)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում