21:36  ,  2 սեպտեմբերի, 2014

Սամի Խեդիրան բաց կթողնի 6 շաբաթ

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան վնասվածքի պատճառով բաց կթողնի 6 շաբաթ, հաղորդում է Bild-ը։

Այսպիսով, 27-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի Արգենտինայի հավաքականի հետ ընկերական խաղին (սեպտեմբերի 3), ինչպես նաեւ Շոտլանդիայի հետ 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպմանը (սեպտեմբերի 7)։

Սամի Խեդիրան ազդրի վնասվածք է ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով