15:34  ,  1 սեպտեմբերի, 2014

Խավի Մարտինեսը վիրահատվել է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ-ում եւ վերադարձել է Գերմանիա, հաղորդում է «Բավարիայի» թվիթերյան էջը:

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում (0:2) ձախ ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք ստանալու պատճառով Մարտինեսը բաց կթողնի հինգ ամիս: Մարտինեսի վնասվածքից հետո «Բավարիայի» կիսապաշտպանությունը համալրեց իսպանացի Խաբի Ալոնսոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում