16:08  ,  31 օգոստոսի, 2014

Ֆալկաոն՝ «Ռեալ» տեղափոխվելու գրառման մասին

Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հերքել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին լուրերը: Օգոտսոսի 30-ին 28-ամյա ֆուտբոլիստի թվիթերյան էջում հայտնվել էր Արքայական ակումբ տեղափոխվելու մասին գրառում, որը քիչ անց հեռացվել էր:

«Պետք է հերքեմ այդ լուրը, որը ես չէի տեղադրել: Դա ֆոտոշոփ էր»,- թվիթերյան էջում գրել է Ֆալկաոն:

Հիշեցնենք, որ կոլումբացուն ձեռք բերելու համար «Ռեալի» հետ պայքարում են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում