Լեհաստանի եւ Սերբիայի միջեւ վոլեյբոլի աշխարհի առաջնության խաղը սահմանել է այդ մարզաձեւի հաճախելիության ռեկորդ, հաղորդում է FIVB-ն:
Օգոստոսի 30-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած հանդիպմանը ներկա են եղել մոտ 61 հազար 500 երկրպագուներ: Վոլեյբոլում հաճախելիության նախորդ ռեկորդը գրանցվել էր 1952-ին, երբ Չեխոսլովակիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ խաղին ներկա էին 50 հազար ֆանատներ:
Լեհաստան – Սերբիա խաղում լեհերը հաղթել են 3:0 հաշվով՝ 25:19, 25:18, 25:18: Սա առաջին դեպքն է, երբ վոլեյբոլի պաշտոնական խաղն անցկացվում է ֆուտբոլային ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում