13:27  ,  31 օգոստոսի, 2014

Իտալիայի հավաքականի կազմն՝ առանց Պիրլոյի ու Բալոտելիի

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրապարակել է թիմի կազմը Հոլանդիայի դեմ ընկերական խաղի (սեպտեմբերի 4) եւ Նորվեգիայի հետ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման (սեպտեմբերի 9) համար: Ցուցակից բացակայում են անգլիական «Լիվերպուլի» նորեկ Մարիո Բալոտելին ու Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, ով դեռ չի կողմնորոշվել ազգային թիմում ելույթները շարունակելու հարցում:

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ), Մատիա Պերին («Ջենոա»), Դանիելե Պադելի («Տորինո»):

Պաշտպաններ. Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի (երկեւսն էլ՝ «Յուվենտուս»), Մատեո Դարմիան («Տորինո»), Մատիա Դե Շիլյո («Միլան»), Կրիստաին Մաջո («Նապոլի»), Գաբրիել Պալետա («Պարմա»), Մանուել Պասկուալ («Ֆիորենտինա»), Անդրեա Ռանոկիա («Ինտեր»): 

Կիսապաշտպաններ. Անտոնիո Կանդրեւա («Լացիո»), Դանիելե Դե Ռոսի, Ալեսանդրո Ֆլորենցի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Կլաուդիո Մարկիզիո («Յուվենտուս»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Մարկո Պարոլո («Պարմա»), Անդրեա Պոլի («Միլան»), Էմանուելե Ջակերինի («Սանդերլենդ»):

Հարձակվողներ. Չիրո Իմոբիլե («Բորուսիա»), Մատիա Դեստրո («Ռոմա»), Ստեֆան Էլ Շարավի («Միլան»), Սեբաստիան Ջովինկո («Յուվենտուս»), Պաբլո Օսվալդո («Ինտեր»), Սիմոնե Զազա («Սասուոլո»), փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում