12:45  ,  31 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդում» Դի Մարիայից բարձր վարձատվում է միայն Ռունին

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» կստանա շաբաթական 280 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, գրում է Mirror-ը:

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստից բարձր մանչեսթերյան ակումբում վարձատվում է միայն Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին, ով ստանում է շաբաթական 300 հազար ֆունտ: Հոլանդացի Ռոբին վան Պերսիի աշխատավարձը կազմում է 250 հազար ֆունտ:

Հիշեցնենք, որ Դի Մարիային գնելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 59,7 միլիոն ֆունտ ստերլինգ. դա ռեկորդային տրանսֆեր է անգլիական ֆուտբոլի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում