17:09  ,  28 օգոստոսի, 2014

Ուեյն Ռունին՝ Անգլիայի հավաքականի ավագ

«Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա հարձակվող Ուեյն Ռունին նշանակվել է ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի ավագ, հաղորդում է bbc-ն: Որոշումն ընդունել է թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: Ռունին թիմին դուրս կբերի սեպտեմբերի 3-ին Նորվեգիայի դեմ ընկերական եւ սեպտեմբերի 9-ին 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղերին: Անգլիայի առաջին մրցակիցը Շվեյցարիան է:

«Անգլիայի հավաքականի ավագ լինելը իմ եւ իմ ընտանիքի երազանքն էր: Ես հպարտությամբ եմ ընդունում այս դերը: Շնորհակալ եմ Հոջսոնին եւ մարզչական շտաբին ինձ վստահելու համար»,- ասել է Ռունին:

Անգլիայի հավաքականում Ուեյն Ռունին նորամուտը նշել է 2003-ին, անցկացրել է 95 հանդիպում եւ խփել է 40 գնդակ:

Անգլիայի հավաքականի նախորդ ավագը Սթիվեն Ջերարդն էր, որը աշխարհի առաջնությունից հետո ավարտեց կարիերան ազգային թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում