18:25  ,  27 օգոստոսի, 2014

Ice Bucket Challenge. Միշել Պլատինին միացավ ֆլեշմոբին

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նույնպես միացել է Ice Bucket Challenge‬ ֆլեշմոբին՝ ընդունելով Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտո Բաջիոյի մարտահրավերը։

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարտահրավեր է նետել Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնեւ Բոնեկին, Չեռնոգորիայի ֆուտբոլային միության նախագահ Դեյան Սավիչեւիչին, ինչպես նաեւ Խորվաթիայի ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուկերին։

Հիշեցնենք, որ ակցիայի նպատակն է ուշադրություն գրավել անբուժելի ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության վրա։ Դա կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդություն է, որը բերում է կաթվածահարության եւ մկանների ատրոֆիայի։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում