16:14  ,  25 օգոստոսի, 2014

Պրեմյեր լիգա. Ձյուբան՝ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Ռուսաստանի Պրեմյեր լիգան ու «Чемпионат»-ն անցկացրել են հարցում՝ պարզելու Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստին:

Հարցմանը մասնակցել են ֆուտբոլային փորձագետները, լրագրողները, կայքի ընթերցողները եւ լիգայի ներկայացուցիչները: Առաջին տեղում է հայտնվել Մոսկվայի «Սպարտակի» ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան, ում դուբլի շնորհիվ Մուրատ Յակինի թիմը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ուֆայի» նկատմամբ:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում դա ռուս հարձակվողի երրորդ դուբլ էր: Ձյուբան 6 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում