10:10  ,  23 օգոստոսի, 2014

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ». Մալանդայի անհավանական վրիպումը մեկ մետրից

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Բավարիա» - «Վոլֆսբուրգ» խաղում հյուրերի բելգիացի կիսապաշտպան Ջունիոր Մալանդան անհավանական վրիպում է թույլ տվել։ 

Հանդիպման 79-րդ րոպեին 19-ամյա ֆուտբոլիստը մեկ մետրից չի կարողացել գրավել դատարկ դարպասը։

Հիշեցնենք, որ «Բավարիան» առաջին տուրում հաղթել է 2։1 հաշվով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում