23:26  ,  22 օգոստոսի, 2014

Ռեդնապը Գասկոյնին հրավիրել է ՔՊՌ

«Քուինզ Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին աստղ Փոլ Գասկոյին առաջարկել է աշխատանքի անցնել ակումբային թիմերից մեկում: Ռեդնապը ցանկանում է օգնել ալկոհոլային կախվածություն ունեցող 47-ամյա Գասկոյնին:

«Գասկոյնը մեծագույն խաղացող էր: Շատ տխուր է տեսնել նրան այսօրվա վիճակում: Տեսել եմ նրան մոտ մեկ ամիս առաջ: Նրան ասացի, որ «ցանկանում եմ ամեն առավոտ տեսնել նրան, մարզման գնալ միասին»: Նա կարող է աշխատել պատանիների հետ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե նա ընդունի հրավերը: Գասկոյնը ոսկե սրտով ոսկե մարդ է: Չեմ կարծում, որ նա կհայտնվի թշվառության մեջ: Նրան սիրում են: Շատերն են փորձել օգնել նրան: Բայց հիմա միայն ինքը կարող է իրեն օգնել: Պետք է ազատվել ալկոհոլիզմից»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է BBC-ն:

Օգոստոսի 21-ին Գասկոյնն ալկոհոլային թունավորումով տեղափոխվել էր հիվանդանոց: Նախկին ֆուտբոլիստի կյանքին վտանգ չի սպառնում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում