Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դերասանական ջիղն անսպառ է: Ice Bucket Challenge-ին մասնակցել է նաեւ պորտուգալացի մասնագետը: Արեւմտյան երկրներում շարունակվող ֆլեշմոբի նպատակն է ուշադրություն հրավիրել անբուժելի ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության վրա: Արդեն հանգանակվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար, իսկ տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ ինտերնետում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում