14:31  ,  21 օգոստոսի, 2014

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմերը

Հրապարակվել են ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել է Ռոման Ամոյանին (59 կգ), Միհրան Հարությունյանին (66 կգ), Վարշամ Բորանյանին (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանին (80 կգ), Արթուր Շահինյանին (85 կգ), Արթուր Ալեքսանյանին (96 կգ), Վաչիկ Եղիազարյանին (130 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ մրցագորգ դուրս կբերի հինգ մարզիկների՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (70 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւ (84 կգ):

Սեպտեմբերի 8-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ թիմերը կանցկացնեն եւս մեկ հավաք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում