18:54  ,  20 օգոստոսի, 2014

Մեսի. «Բարսելոնայում» առաջին մարզումից հետո վախենում էի մտնել հանդերձարան

Երեխա էի, երբ տեղափոխվեցինք Բարսելոնա։ Այստեղ անցավ մանկությունս, ասել է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին՝ խոսելով 13 տարեկանում կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին։

«Որպես մարդ ձեւավորվեցի «Բարսելոնայում» ստացած գիտելիքների շնորհիվ։ 6 ամիս խաղացել եմ առանց որեւէ թղթաբանական հարցերի։ Իսկ առաջին խաղից առաջ վնասվածք ստացա։ Ծանր ժամանակներ էին։

Առաջին մարզումից հետո վախենում էի թիմակիցներիս հետ գնալ հանդերձարան։ Երբ հայտնվեցի այստեղ, ամեն ինչ զարմացրեց ինձ արգենտինական կենցաղից հետո»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Իսպանիայի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն պատժել է «Բարսելոնային» անչափահաս խաղացողներին ձեռք բերելու կանոնակարգը խախտելու համար: Առաջիկա երկու տրանսֆերային պատուհաների ժամանակ կատալոնական ակումբը չի կարողանա ձեռքբերումներ կատարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում