00:04  ,  20 օգոստոսի, 2014

«Ռեալ» - «Աթլետիկո». Մեկնարկային կազմեր

Մադրիդի «Ռեալը» եւ «Աթլետիկոն» ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում հանդես կգան հետեւյալ մեկնարկային կազմերով.

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Ֆաբիու Կոենտրաու, Տոնի Կրոս, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

«Աթլետիկո». Միգել Մոյա, Միրանդա, Դիեգո Գոդին, Խուանֆրան, Գիլյերմե Սիկեյրա, Մարիո Սուարես, Գաբի, Ռաուլ Գարսիա, Կոկե, Սաուլ Նյիգես, Մարիո Մանջուկիչ։

Օգոստոսի 20-ին «Ռեալի» խաղադաշտում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 01:00-ին: Արքայական ակումբն Իսպանիայի գործող գավաթակիրն է, իսկ «Աթլետիկոն»՝ նորընծա չեմպիոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում