Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Պիսարեւը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը Դանիայի (սեպտեմբերի 3) եւ Անդորրայի (սեպտեմբերի 9) դեմ Եվրո-2015-ի ընտրական խաղերի համար։
34 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում է նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը: Թիմի վերջնական կազմը կրապարակվի առաջիկայում, տեղեկացնում է ՌՄՖ-ի կայքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում