13:18  ,  18 օգոստոսի, 2014

Լուիս Էնրիկե. «Բարսելոնան» կհարմարվի Մեսիի խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

«Առանց որեւէ կասկածի, Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Առջեւի գծում նա կարող է խաղալ տարբեր դիրքերում: Միանշանակ, մենք չենք պատրաստվում սահմանափակել Լեոյի ազատությունը խաղադաշտում, այդ պատճառով «Բարսելոնան» կհարմարվի Մեսիի խաղին»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է beIN Sport-ը:

Հիշեցնենք, որ իսպանական Պրիմերայի առաջին տուրում կատալոնացիներն օգոստոսի 24-ին ընդունելու են «Էլչեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում