00:11  ,  18 օգոստոսի, 2014

«Գոմելը» հաղթեց Զավեն Բադոյանի գոլի շնորհիվ

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 21-րդ տուրում «Գոմելը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության է հասել «Մինսկի» նկատմամբ:

Դաշտի տերերի հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը: 24-ամյա կիսապաշտպանն աչքի է ընկել 59-րդ րոպեին:

Բելառուսի առաջնության 21-րդ տուրից հետո «Գոմելը» 31 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում