20:08  ,  15 օգոստոսի, 2014

Արաս Օզբիլիս - Դեյլի Բլինդ՝ ընկերական լանչ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում հանդիպել է նախկին թիմակից Դեյլի Բլինդին: Վիրահատությունից հետո վերականգնվող Արաս Օզբիլիսը նախաճաշել է «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպանի հետ, որը լուսանկարը տեղադրել է սոցցանցում:

Սպասվում է, որ մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը Դեյլի Բլինդը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում